Բաժիններ՝

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը խորհրդակցություն են անցկացնելու Սիրիայում քիմիական զենքի կիրառման խնդրի շուրջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա օրերին խորհրդակցություն են անցկացնելու Սիրիայում քիմիական զենքի կիրառման խնդրի շուրջ: Դա տեղի է ունենալու Ազգային անվտանգության խորհուրդների (ԱԱԽ) մակարդակով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը. «Ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին: Նմանատիպ խորհրդակցություններ մենք անցկացրել ենք և այսուհետ նույնպես անցկացնելու ենք ոչ միայն մեր ամերիկացի, այլև՝ իսրայելցի գործընկերների հետ»:

Հիշեցնենք, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ կապված տեղեկատվություն ստանալու հարցով Ռուսաստանը դիմել է Թուրքիային, իսկ ԱՄՆ-ը՝ Ֆրանսիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս