«Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին». Թուրքիայի ՊՆ

«Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին՝ «Մեկ ազգ երկու պետություն» կարգախոսի ներքո», – այսօր հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը՝ 1990 թվականի հունվարի 20-ին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների նվիրված հատուկ ուղերձում։

«Մենք կիսում ենք մեր ադրբեջանցի եղբայրների ցավը։ Երբեք չենք մոռանա [1990 թվականի իրադարձությունները] և որևէ մեկին չենք թողնի, որ մոռանա», – հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։

Ադրբեջանում այսօր նշում են 1990 թվականի հունվարի 20-ի զոհերի հիշատակի օրը։ Հունվարի 20-ը ներկայացվում է, որպես խորհրդային ուժերի դեմ անկախության համար մղված պայքար։ Ըստ ադրբեջանական տվյալների, այդ օրը 147 մարդ է զոհվել, ավելի քան 700-ը վիրավորվել են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031