Իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կործանել ամեն ինչ. Եկեղեցու ոչնչացումը կվտանգի Հայաստանի ապագան. Թող եվրոպացիները փորձեն պատերազմել Ռուսաստանի հետ. Յակով Կեդմի

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է։

Հաղորդման ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության համակարգում արմատական ​​փոփոխությունները, նոր ռազմական դաշինքների ձևավորումը և նախկին դաշինքների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի թուլացումը:

Հատուկ ուշադրություն է դարձվել Թուրքիայի դերին, նրա ռազմավարական ուղեցույցների վերանայմանը և Եվրոպայի ու Ռուսաստանի միջև հնարավոր ռազմական բախման հետևանքներին։

«Հիմա նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել. նոր ռազմական միություն է կնքվել Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև. Թուրքիան հասկանում է, որ ՆԱՏՕ-ն արդեն ռեալ չէ»,- ասում է նա։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ Ադրբեջանի աճող ռազմական և քաղաքական գերազանցությանը, Հայաստանի վրա ճնշմանը և որպես անկախ պետություն՝ նրա գոյությանը սպառնացող շարունակական մարտահրավերներին։

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը դիտարկվել է կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև հակամարտության պրիզմայով, որը, ըստ փորձագետի, ճնշման տակ է իր դիրքորոշման և ընթացող փոփոխությունների նկատմամբ դրսևորվող հանրային դժգոհություններին աջակցության պատճառով։

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս