Վանո Մերաբիշվիլիի դեմ կներկայացվի նոր մեղադրանք. Վրաստանի գլխավոր դատախազ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում նախնական կալանքի տակ պահվող նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղա Վանո Մերաբիշվիլիի դեմ կներկայացվի նոր մեղադրանք:
Ենթադրվում է, որ դա տեղի կունենա երկու շաբաթ անց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին: Վերջինիս խոսքերով՝ խոսքը գնում է Սանդրո Գիրգվլիանիի մահվանից հետո սխալ անցկացված հետաքննության մասին:
Գիրգվլիանիի մահվանից հետո ճնշումներ են բանեցվել հետաքննության վրա, որպեսզի բարձրաստիճան անձինք, այդ թվում նաև Բաչո Ախալայան կարողանան խուսափել պատասխանատվությունից և չտարածվի Վանո Մերաբիշվիլիի կնոջ անունը: Կբիլաշվիլին հայտարարել է, որ Մերաբիշվիլիին առնչվող մյուս մեղադրանքների շուրջ դեռ որևէ հստակություն չկա:
Իսկ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Եվրախորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ Մերաբիշվիլին գտնվում է օրենսգրքով նախատեսված կալանման պայմաններում:
Նա հավելել է, որ եթե Մերաբիշվիլին մեկուսարանում իրեն պահի օրինակելի, ապա կստանա ոչ միայն հեռուստացույց, այլև՝ ռադիո: Նշվում է, որ այսօր առավոտյան Վանո Մերաբիշվիլիին այցելել է եվրապատգամավոր Կշիշտոֆ Լիսեկը: