2025 թվականին զոհվել է 128 լրագրող և ԶԼՄ-ների աշխատակից
2025 թվականին զոհվել է 128 լրագրող և ԶԼՄ-ների աշխատակից, այդ թվում՝ 10 կին։ Ցանկում ներառված է նաև ինը մահվան դեպք, որոնք տեղի են ունեցել դժբախտ պատահարների հետևանքով։
Այս մասին հայտնում է Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ)։
Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում 2025 թվականին արձանագրվել է սարսափելի ռեկորդ՝ սպանվել է 74 լրագրող։
Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպանվել է 15 լրագրող, Եվրոպայում՝ 10, Աֆրիկայում՝ 9, իսկ Ամերիկայում՝ 11։
