«Դրիֆթ» կատարած վարորդները հայտնաբերվել են

Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես են «ԲՄՎ»-ի և «Լեքսուս»-ի վարորդները բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթեևկության կանոնները՝ Վանաձորի Հայքի հրապարակում կատարում այսպես կոչված «դրիֆթ»։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, Լոռու մարզի գումարտակի ծառայողները մեքենաները հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Մի վարորդ էլ «Լենդ-Ռովեր»-ով «դրիֆթ» էր անում մայրաքաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածում։
Այս դեպքում մայրաքաղաքի պարեկները մեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031