Բաժիններ՝

Կարատեի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Սուրեն Հարությունյանը հաղթել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել կարատեի աշխարհի առաջնությունում անկախ Հայաստանի առաջին բրոնզե մեդալը նվաճած Սուրեն Հարությունյանը:

Սուրեն Հարությունյանը ստացել է 2341 ձայն՝ 46,4 տոկոս: Երկրորդ տեղը զբաղեցրել է ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ 1392 ձայն՝ 27,6 տոկոս, իսկ լավագույն եռյակը եզրափակել է թենիսիստ Էլինա Ավանեսյանը՝ 475 ձայն՝ 9,4 տոկոս:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվել է առցանց հարթակում. քվեարկությանը մասնակցել է 5040 օգտատեր: Քվեարկությունն ավարտվել է դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ին: Ընդ որում՝ յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կարողացել է մասնակցել մեկ անգամ:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարել է 12 մարզիկ: Այս անվանակարգի հաղթողը կպարգևատրվի հուշանվերով և հավաստագրով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս