Իսրայելի ՊՆ-ը Սիրիայում C-300-ների հայտնվելուն սպասում է միայն հաջորդ տարի
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը կարծում է, որ եթե ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրներն այնուամենայնիվ ուղարկվեն Սիրիա, ապա դա կլինի հաջորդ տարվանից ոչ շուտ.
«Մեզ շարունակում է մտահոգել Սիրիային Ռուսաստանի կողմից C-300 համալիրների մատակարարման հնարավորությունը: Վերջին տվյալներով՝ դրանք այնտեղ չեն, և եթե մատակարարումն իրականացվի, ապա դա տեղի կունենա միայն 2014 թվականին»:
Նշվում է, որ նախորդ շաբաթ Յաալոնը հայտարարել էր, թե Իսրայելը գիտի ինչպես վարվել, երբ C-300 համալիրները կհասցվեն Սիրիա: