Ասադն ուժեղ է օդում, իսկ ընդդիմությունը՝ ցամաքում. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է Սիրիայում ծավալվող իրադարձություններին.

«Բաշար Ասադի ուժն ինքնաթիռներն են ու հրթիռները: Ցամաքում Բաշար Ասադն ուժեղ չէ, նա ուժեղ է օդում, մինչդեռ ընդդիմադիրներն ուժեղ են ցամաքում: Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը մոտենում է 300.000-ին: Այդ թվաքանակը կարող է աճել»:

Էրդողանը հերթական անգամ Սիրիական ճգնաժամի կարգավորումը շաղկապել է Բաշար Ասադի հեռանալու հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիան շարունակ փորձում է ԱՄՆ-ին համոզել Սիրիայում ստեղծել ոչ թռիչքային գոտի: ԱՄՆ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին մայիսի սկզբին, մեկնաբանելով Սիրիայում ոչ թռիչքային գոտւ ստեղծման հնարավորությունը, հայտարարել է, որ սիրիական կառավարական ավիացիան ամենևին էլ տեղի ապստամբների համար չի հանդիսանում գլխավոր խնդիրը:

Ապստամբների կորուստների միայն 10 տոկոսն է վերագրվում ռազմաօդային ուժերի գործողությունների հաշվին: Դրա հետ կապված՝ Դեմփսին ենթադրել է, որ սիրիական ավիացիայի ճնշումը, հազիվ թե, էականորեն ազդի ցամաքային ռազմական գործողությունների ընթացքի վրա:

Տեսանյութեր

Լրահոս