Գառնիում բախվել են «Nissan March»-ը և «BMW»-ն․ կա 3 վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գառնի գյուղի Ազատամարտիկներ փողոցում բախվել են 29-ամյա Լիանա Ա․-ի վարած «Nissan March» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Ասքանազ Ղ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031