Բաժիններ՝

Բոլիվիայում հեղեղման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ

Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում հեղեղման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, նույնքան մարդ էլ համարվում է անհետ կորած:

Այդ մասին հայտնել է Բոլիվիայի պաշտպանության փոխնախարար Ալֆրեդո Տրոչեն։

«Զոհերի թիվը հասել է 20-ի։ 20-ից ավելի մարդ համարվում է անհետ կորած։ Ցավոք, զոհերի թիվը հաստատ կաճի», – ասել է նա Bolivia TV հեռուստաալիքի եթերում։

Քաղաքային իշխանությունները տարածաշրջանը հայտարարել են աղետի գոտի։ Հեղեղումներից ամենաշատը տուժել է Էլ Տոռնո շրջանը։ Իշխանությունների տվյալներով՝ աղետից տուժել է ավելի քան 600 ընտանիք։ Դեկտեմբերի 13-ին Սանտա Կրուսում տեղացել են հորդառատ անձրևներ, ինչի պատճառով տարածաշրջանի մի քանի գետեր դուրս են եկել ափերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս