Բաժիններ՝

Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո. Զելենսկի

Դուք գիտեք, ռուսների դիրքորոշումը, նրանք ուզում են մեր Դոնբասը։ Մեր դիրքորոշումը գործնական է, իրատեսական և արդար. մենք պաշտպանում ենք այն և չենք ուզում հրաժարվել մեր Դոնբասից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ ամերիկացիները ցանկանում են փոխզիջում գտնել. նրանք առաջարկում են ազատ տնտեսական գոտի։

«Կրկին ընդգծում եմ՝ ազատ տնտեսական գոտին չի նշանակում Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ներքո։ Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե յուրե, ո՛չ էլ դե ֆակտո։ Այդ մասը ժամանակավորապես օկուպացված է։ Այնուամենայնիվ, մենք կքննարկենք տարածքային հարցը։ Գիտեք, դա առանցքային հարց է։ Մենք դեռ կոնսենսուս չունենք», – հավելել է Զելենսկին։

Բեռլինում բանակցությունների ժամանակ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ճնշում են գործադրել ուկրաինացի ներկայացուցիչների վրա՝ Դոնբասի իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածը հանձնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031