Հայ զբոսաշրջիկներն ինքնուրույն են ցուցաբերում՝ ի վնաս զբոսաշրջային գործակալությունների
Այս տարվա առաջին եռամյսակում Հայաստանից զբոսաշրջության նպատակով արտեիկիր են մեկնել 137 128 հոգի։ Նախորդ տարվա համեմատ հայ զբոսաշրջիկների թիվն աճել է 14.2 տոկոսով։ Այս մասին հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Պաշտոնական տվյալներից երևում է, որ 137 128 հոգի զբոսաշրջիկներից 135 617-ը արտերկիր են մեկնել ինքնուրույն։ Զբոսշրջային գործակալությունների ծառայություններից օգտվել են ընդամենը 1511 հոգի, որը ընդհանուր թվի 1.1%-ն է։
Նշենք նաև, որ զբոսշրջային գործակալությունների ծառայություններից օգտվողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 2251 էր։ Ցուցանիշը նվազել է 32.9%-ով։ Փաստորեն, հայ զբոսաշրջիկների ինքնուրույնության ավելացման արդյունքում զբոսաշրջային գործակալությունները լուրջ վնասներ են կրում։