Ի՞նչ են այս անգամ քննարկել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որը վարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը. տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:
«Խորհուրդն այս նիստի ընթացքում քննարկել է շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման, Զինված ուժերի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև քննարկել և քվեարկել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը»,- մանրամասնում են նախարարությունից:



