Պետական պարտքի սպասարկմանը հունվար-ապրիլին ուղղվել է 17.1 միլիարդ դրամ
Պետական պարտքի սպասարկմանը հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել
է 17.1 մլրդ դրամ` կազմելով կիսամյակային ծրագրի 69.2%-ը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Մասնավորապես` նշված գումարից 13.4 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 3.8 մլրդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 47.1%-ով կամ 5.5 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը: