Մենք համաձայնեցինք արագացնել Միջին միջանցքի զարգացումը. Կոշտա

Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը մեծ հեռանկարներ է ստեղծում Տրանսկասպյան երթուղու զարգացման համար։

Ըստ ԱՊԱ-ի` այս մասին  Silk Way հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

«Ապրիլին կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում մենք համաձայնեցինք արագացնել Միջին միջանցքի զարգացումը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նույնպես նոր հնարավորություններ է բացում։ Սա մեծ հեռանկարներ է ստեղծում Ասիան Եվրոպայի հետ կապող և Սև ծով ելք ապահովող Տրանսկասպյան երթուղու լիարժեք զարգացման համար», – նշել է Կոշտան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031