Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ՔԿ-ում ձերբակալել Արշակ սրբազանին. իշխանությունները շարունակում են քաղաքական հետապնդումները
Քիչ առաջ փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ ՔԿ շենքում ԱԱԾ-ն ձերբակալել է Արշակ սրբազանին:
Նրա փոխանցմամբ՝ ձերբակալությունը կապ չունի հայտնի տեսանյութի հետ:
ՔԿ-ից 168.am-ին փոխանցեցին, որ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):
