Բաժիններ՝

Ուկրաինայի հակակոռուպցիոն գործակալությունների ներկայացուցիչները խուզարկություններ են անցկացնում Զելենսկու գրասենյակի ղեկավարի տանը

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության քննիչները խուզարկել են Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տունը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը՝ Украинская Правда-ի փոխանցմամբ։

Նոյեմբերի 25-ին Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տնօրեն Սեմյոն Կրիվոնոսը վստահություն է հայտնել, որ էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ «Միդաս» գործը կընդլայնվի քննության ընթացքում և կհայտնվեն նոր կասկածներ։

Նոյեմբերի 10-ի առավոտյան հաղորդվել է, որ բյուրոն խուզարկություններ է անցկացնում գործարար Թիմուր Մինդիչի և արդարադատության նախարար Հերման Գալուշչենկոյի տներում: Միևնույն ժամանակ, համաձայն աղբյուրների, Մինդիչը խուզարկություններից մի քանի ժամ առաջ փախել էր արտասահման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս