Բաժիններ՝

Ուկրաինան և ԱՄՆ-ն մոտ օրերս նոր բանակցություններ կանցկացնեն. Սիբիհա

Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունները մոտ ապագայում կրկին հանդիպում կունենան՝ խաղաղության ծրագիրը քննարկելու համար, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան: Այս մասին տեղեկանում ենք «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից:

«Ես հաստատում եմ, որ շուտով սպասվում է բանակցային թիմերի հանդիպում։ Ի՞նչ ակնկալիքներ ունենք։ Մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ։ Կոնկրետ արդյունքներ առաջընթացի համար», – ասել է Սիբիհան։

Ուկրաինացի դիվանագետը նաև շեշտել է, որ երկրի համար հրադադարի հաստատումը չափազանց կարևոր է: Սիբիհան հավելել է, որ կան զգայուն հարցեր, որոնք կարող են քննարկվել միայն ղեկավարների մակարդակով, ուստի ուկրաինական կողմը հետաքրքրված է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմամբ:

Նոյեմբերի 23-ին Ժնևում անցկացվել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման ամերիկյան առաջարկը, որը բաղկացած էր 28 կետից: Այժմ այդ կետերի թիվն, ըստ Թրամփի, կրճատվել է մինչև 22: Ըստ ամերիկյան սկզբնական ծրագրի՝ Ուկրաինան պետք է տարածքներ զիջի, կրճատի իր զորքերի թվաքանակը և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս