Տեսակի կռիվ է, ազգասեր հայերը պիտի պայքարեն. հոր ու տղու նստեցրել են, ոչինչ. Վարդան Ղուկասյան

Այս ամենի վերջը տեսնում է, բարեպաշտ հայերը, ազգասեր հայերը, հավատ ունեցող հայերը հավաքվեն իրար հետ, հեռանան, պայքարեն, պաշտպանեն իրենց հայրենիքը։ Այս ինչ որ կա՝ սարքած է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, դատարանի դահլիճում հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Հասկանալի է, որ Ղուկասյանը նմանատիպ բաներ չի արել, սա տեսակի կռիվ է»,–ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունների հետ պայմանավորվեք և դա լինի ձեր ազատության գինը, նա պատասխանեց. «Իմ արյունը, իմ կաթը թույլ չի տալիս նմանատիպ ապրելակերպ։ Երբ որ բացեք իմ կենսագրականը, հորս, պապերիս, գրված է՝ մաքուր, ճիշտ, հայրենասեր, «պարյադչնի» տղա։ Ես էլ նույնն եմ ու տենց կմնամ։

Ընտանեկան վենդետա է, հորն ու տղուն նստցրել են, սաղ ազգ ու երամին տանեն, ի՞նչ ասեմ, ոչինչ, բան չկա։ Աստվածաշունչն ասում է՝ մի դատեք, որ չդատվեք, ինչ բրդեք ձեր չանաղը, էն կուգա ձեր գդալը։ Սպասեք, կգա ժամանակ, ամեն մեկն իր արածի համար պատասխան կտա։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Աստված մեզ հետ է»։

Տեսանյութեր

Լրահոս