Բաժիններ՝

Ինչո՞ւ է արգելվել «AZAT MARD» կեղծ ապրանքների վաճառքը. ՀԿԱԾ-ի պարզաբանումը. Aysor.am

«AZAT MARD» ապրանքանիշի ապօրինի օգտագործման առնչությամբ մի շարք խանութների սեփականատերերի և արտադրողների նկատմամբ հարուցվել են դատական գործեր։

Գործերի շրջանակում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կեղծ ապրանքները հանվել են վաճառքից։

Aysor.am-ի հետ զրույցում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի խոսնակ Վարդուհի Պետրոսյանը պարզաբանել է, որ իրենց քայլերը պայմանավորված են միայն դատարանից ստացված պահանջով։

«Հարկադիր կատարողի գործողությունները պայմանավորված են բացառապես դատարանի կողմից տրված կատարողական թերթի մեջ նշված պահանջով։ Տվյալ դեպքում մենք դատարանից ստացել ենք կատարողական թերթ, որի հիման վրա պետք է արգելել AZAT MARD ապրանքային նշանին պատկանող ոչ օրինական, կեղծ ապրանքի վաճառքը»,-ասել է նա։

Պետրոսյանի խոսքով՝ ՀԿԱԾ-ն որևէ տնտեսվարողի գույք չի առգրավվել. «Քանի որ կատարողականում նման պահանջ չի եղել, միայն եղել է վաճառքն արգելելու պահանջ»։

Իսկ թե ինչպե՞ս են որոշել, թե որ տաղավարներում է նշված կեղծ ապրանքանիշը և պահանջել հանել վաճառքից, նշել է, որ դատարանի թղթի կատարողականի մեջ նշված են կոնկրետ տաղավարային հասցեներ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս