ՀԱՊԿ-ում քննարկել են՝ ինչպես հակազդել կիբեռսպառնալիքներին
Մոսկվայում տեղի է ունեցել համակարգչային միջադեպերի արձագանքման հարցերով ՀԱՊԿ խորհրդատվական համակարգող կենտրոնի խորհրդի նիստը: Նիստը բացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների մասնակիցները քննարկել են տեղեկատվության անվտանգության արդիական սպառնալիքներն ու դրանց հակազդման մեթոդները: Բանախոսները նշել են մատակարարների շղթաների, ինչպես նաև կոնտրագենտների օգտագործմամբ հարձակումների թվի զանգվածային աճը, դրանց իրականացման ընթացքում տարբեր համագործակցող կազմակերպությունների և կառույցների ինտենսիվ ներգրավումը:
Նիստի մասնակիցները հատուկ մտահոգություն են հայտնել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անձնական տվյալների արտահոսքի հետ կապված սպառնալիքների, ինչպես նաեւ փոխգործակցության վստահելի արտաքին ուղիներով հարձակումների առնչությամբ, որոնք նպաստում են համակարգչային միջադեպերի առաջացմանը:
Միջոցառման ընթացքում պատվիրակները մտքեր են փոխանակել խոցելի ռեսուրսների սեփականատերերին ծրագրային ապահովման կրիտիկական խոցելիությունների մասին տեղեկությունները օպերատիվ կերպով հասցնելու և դրանց արձագանքելու արդի սպառնալիքների և խնդիրների շուրջ:
Նշել են ՀԱՊԿ ԿԿԿ կոնտակտային կետերի մասնագետների միջև տեղեկատվության փոխանակման գործունեության ակտիվ զարգացումը և համատեղ միջոցառումների թվի միաժամանակյա աճը:

