Բաժիններ՝

Ղեկին ծխելու համար պատժվել է հասարակական տրանսպորտի 12 վարորդ

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում արգելված վայրերում ավտոմեքենաների կայանման 23 և ծխելու 12 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Երեկոյան ժամերին ներքաղաքային միկրոավտոբուսների և ավտոբուսների երթուղիների սահմանված ժամանակացույցով ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու համար էլ վարչական տույժի են ենթարկվել երթուղի սպասարկող 6 ընկերություններ:

Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի աշխատանքների, ինչպես նաև բնակիչների ընդունելությունների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել բարձրացված հարցերի կատարման ընթացքի նկատմամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նաև անձամբ է մասնակցելու քաղաքապետարանում և վարչական շրջաններում կազմակերպվող բնակիչների ընդունելություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031