ԱՄՆ-ում կոչ են արել Թրամփին համաձայնել Պուտինի առաջարկին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է համաձայնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր պայմանագրի վերաբերյալ առաջարկին: Այս մասին հաղորդում է The American Conservative-ը։
«Առանց նոր պայմանագրի կամ փոխարինող համաձայնագրի, ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են հայտնվել սպառազինությունների մրցավազքի մեջ»,- նշվում է հոդվածում:
Հոդվածի հեղինակը ենթադրում է, որ Չինաստանը կմիանա երկրներին, որպեսզի խուսափի հետ մնալուց։ Միևնույն ժամանակ, լրագրողը կարծում է, որ ընդլայնված զինանոցները, լավագույն դեպքում, տասնամյակներ շարունակ կմնան անգործունակ՝ սպասելով հետագա արդիականացման անհրաժեշտությանը։ Հոդվածում նշվում է, որ ամենավատ սցենարը հնարավոր «միջուկային զենքի կիրառումն է, որը, ի վերջո, կհանգեցնի փոխադարձ ոչնչացման»։

