Ավստրալիայում մրցավազքի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․ 9 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Ավստրալիայի հարավարևելքում անցկացվող ավտոմրցույթի ժամանակ մեքենան բախվել է ամբոխին, ինչի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդում է AFP-ն։
Մեքենան մասնակցել է մրցարշավին շաբաթ երեկոյան, երբ անցել է արգելապատնեշը և բախվել է անցորդների ամբոխին Վալչեում՝ Սիդնեյից մոտ 300 կիլոմետր հյուսիս։
Նոր Հարավային Ուելսի ոստիկանության տվյալներով, 54-ամյա տղամարդը ստացել է ծանր վնասվածքներ, ևս երեք մարդ՝ լրջորեն վիրավորվոլ են։
Ըստ ոստիկանության, տուժածների տարիքը 20-ից 75 տարեկան է։
Տեղական լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է մեքենան առավելագույն արագությամբ անցնում արգելապատնեշը և բախվում ամբոխին։ Ըստ ոստիկանության, վարորդը դեպքից մի քանի վայրկյան առաջ «մրցուղում բախում է ունեցել»

