Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահն Ուրուգվայի դեսպանի հետ քննարկել է ուղիղ չվերթների անհրաժեշտությունը
Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինի հետ։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ ներկայացնելով ընթացիկ ծրագրերը և ոլորտային զարգացումները։
Անդրադարձ է կատարվել երկու երկրներում զբոսաշրջային ներուժի ներկայացմանը և մարքեթինգային նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, Հայաստանի և Ուրուգվայի զբոսաշրջային գործակալությունների միջև կապերի հաստատմանը, ներառյալ՝ առցանց վեբինարների կազմակերպմանը, զբոսաշրջության ոլորտում երկարաժամկետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին, երկու երկրների միջև ուղիղ չվերթների անհրաժեշտությանը և դրա կարևորությանը՝ զբոսաշրջային հոսքերի աճի համար։
Հանդիպման ավարտին կողմերը շեշտել են գործակցության շարունակականության ու ամրապնդման կարևորությունը:

