Բաժիններ՝

Հայտնի է` ովքեր կսպասարկեն Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրի Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կսպասարկի բոսնիական մրցավարական անձնակազմը։ Տեղեկությունը հրապարակվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Իրֆան Պլեյտոն։ Մրցավարի օգնականները կլինեն Սենադ Իբրիսիմբեգովիչը և Դավոր Բելյոն, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Միլոշ Գիգովիչը։

VAR-ի պատասխանատուները կլինեն իտալացիներ Ջանլուկա Աուրելիանոն և Դանիելե Պատերնան։

Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Պորտուգալիայի Պորտու քաղաքի «Դրագաո» մարզադաշտում Երևանի ժամանակով 18։00-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս