Բաժիններ՝

Ավարտվել է «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ խաղափուլը. արդյունքներ

Գորիսում ավարտվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի և Սյունիքի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ խաղափուլը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Ա խմբում 3 միավորով առաջատարներն են գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Էրիկ Հակոբյանը։

Բ խմբում նույնպես 3 միավորով առաջատարներն են Վարդան Քարամյանը, Համայակ Ստեփանյանը և Արթուր Պետրոսյանը։

4-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս