ԱՄՆ-ն սպառում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների տարբերակները. Ռուբիո
Միացյալ Նահանգները գործնականում սպառել է հակառուսական նոր սահմանափակումներ սահմանելու իր հնարավորությունները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ռուբիոն նաև նշել է, որ Վաշինգտոնն արդեն սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանի խոշոր նավթային ընկերությունների նկատմամբ։
«Ես չգիտեմ, թե ուրիշ ինչ է պետք անել», – հավելել է պետքարտուղարը՝ նշելով, որ կարծում է, որ Եվրոպան պետք է ավելի նախաձեռնողական միջոցներ ձեռնարկի այսպես կոչված ստվերային նավատորմի դեմ։

