Թուրքիայում դատախազը 2000 տարվա ազատազրկում է պահանջել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի համար

Թուրքիայի դատախազությունըը պահանջել է 2352 տարվա ազատազրկման դատապարտել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին՝ պետությանը միլիարդավոր լիրաներ վնասած լայնածավալ կոռուպցիոն ցանց ղեկավարելու մեղադրանքով. գրում է Reuters-ը։

Իմամօղլուն նախկինում հերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն: Մեղադրանքին նաև անդրադարձել է «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը (CHP)՝ դրանք անվանելով «անհեթեթություն»։

Նշենք, որ հուլիսին Իմամօղլուն դատապարտվել էր մեկ տարի ութ ամիս ժամկետով ազատազրկման Ստամբուլի գլխավոր դատախազ Աքին Գյուրլեքի հասցեին հնչեցրած հայտարարությունների համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930