Բաժիններ՝

Սիրիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել քրդերի հետ համաձայնագրի իրագործումը․ Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը հայտարարել է, որ սիրիա-ամերիկյան բանակցությունների ընթացքում երկու կողմերը համաձայնության են եկել շարունակել մարտի 10-ի համաձայնագրի իրականացումը, որը ներառում է քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) ինտեգրումը Սիրիայի արաբական բանակի շարքերում։

Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան կողմը նաև հաստատել է, որ կաջակցի Իսրայելի հետ տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված անվտանգության համաձայնագրի կնքմանը հասնելուն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու Սիրիայում վերակառուցման և ներդրումային ջանքերին՝ ընդգծելով Միացյալ Նահանգների հանձնառությունը շարունակելու սահմանված պատժամիջոցների վերացումը։

Նախարարությունը նշել է, որ նախագահ Թրամփի ուղղորդմամբ տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան աշ-Շայբանին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նոյեմբերի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան պաշտոնական այցով Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մեկ ժամից ավելի տևած հանդիպման ժամանակ  նախագահ Թրամփն իր հիացմունքն է հայտնել Սիրիայում կայունության վերականգնման գործում ձեռք բերված նվաճումների առնչությամբ։ Այս հանդիպումը համարվում է պատմական, քանի որ Ահմեդ աշ-Շարաան դարձել է Սիրիայի առաջին նախագահը, որ հյուրընկալվել է Սպիտակ տանը։

Մարտի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և ՍԴՈւ հրամանատարը համաձայնագիր էին ստորագրել, որի համաձայն՝ քուրդ զինյալները պետք է միանան կառավարական բանակին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930