Ինչպես է «Սպայկան» մարելու գյուղացիների պարտքերը. մամուլ
««Ժողովուրդի» տեղեկացավ, որ մայիսի 16-ին հրդեհված «Սպայկա» ընկերությունը մոտ 50 միլիոն դրամ պարտք է եղել Գեղարքունիքի մարզի բնակիչներին, որոնցից կարտոֆիլ է մթերել:
Ընկերության պահեստների հրդեհից հետո տնօրինությունը անելանելի վիճակում է, ու դեռ պարզ չէ, թե ինչպես կարող են վերադարձնել գյուղացիների պարտքերը: Մինչև ընկերության հրդեհվելը «Սպայկան» խոստացել էր քիչ-քիչ մարել գումարը:
Երեկ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, թե ընկերությունը մարում է գյուղացիների պարտքը: «Այժմ 9.5 միլիոն դրամ է մնացել»,- նշեց մեր զրուցակիցը: Պարզեցինք նաև, որ «Սպայկան» 7 համայնքի բնակիչների դեռ պարտք է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: