«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները չնախատեսված այց են կատարել Վաղարշապատ համայնք
Նոյեմբերի 8-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները չնախատեսված այցով գտնվում էին Վաղարշապատ համայնքում։ Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, շարժման անդամները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Մայր Տաճարում մոմավառություն իրականացրեցին։
Այցի ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները հանդիպեցին նաև շարժմանը միացած վաղարշապատցիների հետ, ներկայացրեցին շարժման կողմից առաջարկվող` Հայաստանի զարգացման տեսլականը, պատասխանեցին վերջիններիս հետաքրքրող հարցերին։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակում շարժման առաջիկա ծրագրերի և անելիքների մասին։

