«Գուցե մեղավո՞ր եմ». մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արձակագիր Լևոն Խեչոյանը հրաժարվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալից: Հանրապետության տոնի առթիվ Սերժ Սարգսյանը երեկ պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել մի խումբ անձանց, այդ թվում՝ Խեչոյանին:
Մեր թղթակցի հետ զրույցում արձակագիրը, պատճառաբանելով իր քայլն, ասել է, որ չի կարող ընդունել այդ մեդաը, ես այս չափերի արտագաղթ կա երկրում և երբ իր եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, նստացույց են անում:
Նա նկատել է, թե գուցե մի քիչ ինքն էլ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար: «Գուցե լավ չեմ գրել իմ գրքերը, մարդկանց չեմ կարողացել համոզել, չլիներ այդպիսին, որ երկրում էլ այս վիճակը չլիներ»,- ասել է նա: Դիտարկմանը, թե գուցե ինքը գրել է, կարդացողները լավ չեն կարդացել, պատասխանել է, որ արվեստի գործը տարածության մեջ բնազդով է ընկալվում»: