Հովիկ Աբրահամյանն ահաբեկում է մոնումենտցիներին. մամուլ
«ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գրեթե ամեն օր գործի գնալիս և վերադառնալիս ահաբեկում է շրջակայքի բնակիչներին և իր ճանապարհին հայտնված մեքենաների վարորդներին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Վերջին շրջանում նա բնակվում է Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող իր նորակառույց հսկայական տանը: Աշխատանքի գնալիս կամ վերադառնալիս ի պաշտոնե նրան ուղեկցում են «միգալկեքով» երկու ջիպեր, որոնց ահասարսուռ ազդանշաններն ահաբեկում են շրջակայքի մարդկանց:
Կասկադի համալիրի հարևանությամբ մի քանի նորակառույց բազմաբնակարան շենքերի բնակիչները մեզ դժգոհեցին, որ Հ. Աբրահամյանի շարասյան երեք մեքենաները օրվա որոշակի ժամերի, երբ ինքը տանն է լինում, կայանում են դեպի իրենց շենքը տանող ճանապարհին ու խանգարում են իրենց երթևեկին, իսկ ահասարսուռ ազդանշաններից իրենց երեխաները վախենում են»: