44-օրյա պատերազմի պայծառ դեմքերից` Հակոբ Եղիազարյանի հիշատակման օրն է. Տիգրան Աբրահամյան

Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Եղիազարյանի լուսանկարը՝ կից գրառմամբ.  «44-օրյա պատերազմից 5 տարի է անցել, սակայն վերքերը ոչ մի կերպ չեն սպիանում: Խորը հարցադրումները, որոնք կախված են օդում, պատասխաններ չեն ստանում: Պարտության պատասխանատուները և երկիրն անդունդ գլորողները պատասխանատվության չեն ենթարկվել:

Այսօր 44-օրյա պատերազմի պայծառ դեմքերից՝ Հակոբ Եղիազարյանի հիշատակման օրն է: Հակոբն էլ այն գաղափարական երիտասարդներից էր, ով պատերազմի նետվեց, կռվեց և կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի պաշտպանության, հանուն հայի արժանապատվության և հանուն մեր երկրի վաղվա օրվա:

Մենք այս նահատակությունները մոռանալու ու անտարբերության մատնելու բարոյական իրավունք պարզապես չունենք: Այս պայքարն անավարտ չի´ մնալու:

Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի պաշտպանության և ազատագրման համար նահատակվածներին»:

Տեսանյութեր

Լրահոս