Տեսան՝ դատարանները չեն հավատում, Սերժ Սարգսյանը փախչող չէ, իրենք փակեցին ելքը». Արտակ Զաքարյան
«Ես չգիտեմ, թե իշխանություններն ինչ վտանգներ է տեսնում, բայց, որ ապօրինի ճանապարհով հերթական ապօրինությունն է իրագործվել դատախազության կողմից՝ ակնհայտ է»,- այս մասին նշեց ՀՀԿ անդամ, Պաշպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ 168.am-ի հետ զրույցում խոսելով օրերս դատարանի կայացրած որոշման մասին, ըստ որի՝ արգելվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելքը երկրից։
Ըստ Արտակ Զաքարյանի, Հանրապետական կուսակցության, Սերժ Սարգսյանի քաղաքականությունը մշտապես եղել է հրապարակային, ասելիքն էլ ասվել է։ Ակնհայտ է, որ դատախազությունն ապօրինի պատվեր գործընթաց կատարելու մեջ է, որի նպատակն էր՝ ամեն գնով փակել նախագահ Սերժ Սարգսյանի ելքի ճանապարհը։
«Տեսան, որ դատարաններով չի լինում, որովհետև դատարանները չեն հավատում դատախազության կողմից բերված ակնհայտ կեղծ ենթադրություններին, և գնացին ընդդեմ օրինականության ճանապարհով»,- շեշտեց Արտակ Զաքարյանը։
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից տարվող քարոզչությանը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան հասած ցորենի մասով, Արտակ Զաքարյանն ասաց, որ սրանով ժողովրդին նախապատրաստում են, թե՝ տեսեք, ադրբեջանցիներն էլ են ինչ-որ բաներ անում՝ մեր ցորենը չեն վառել, թալանել, բայց Հայաստանի համար ոչինչ չի փոխվում։
«Նախորդ 25-30 տարիներին նույն Ռուսաստանից ու Ղազախստանից ցորենը գալիս էր երկաթգծով, և մեր քաղաքացիները չէին էլ իմանում, թե ինչպես ցորենը հասավ Հայաստան։ Հիմա սրանք այս ամենը դարձրել են փիառի միջոց ու ասում են՝ եկեք մի բան զիջենք, որովհետև իրենք արդեն նման քայլ են արել»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

