Եվրոպական հանձնաժողովը և Բելգիան ուրբաթ օրը կքննարկեն ռուսական ակտիվների օգտագործման հարցը
Եվրոպական հանձնաժողովի և Բելգիայի կառավարության ներկայացուցիչները ուրբաթ օրը կհանդիպեն՝ քննարկելու սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով երկու պաշտոնյաների։
«Եվրոպական հանձնաժողովի և Բելգիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները ուրբաթ օրը կհանդիպեն՝ փորձելով լուծել Ուկրաինային 140 միլիարդ եվրոյի վարկի ֆինանսավորման համար սառեցված ռուսական ակտիվների օգտագործման շուրջ ստեղծված քաղաքական փակուղին»,- հաղորդում է հրատարակությունը՝ հղում անելով երկու բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների։
Ինչպես նշում է հրատարակությունը, Եվրոպական հանձնաժողովը հանդիպման ժամանակ կներկայացնի Ուկրաինայի համար այլընտրանքային ֆինանսավորման տարբերակներ:

