Ռուսաստանում պատմել են Պուտին-Թրամփ հանդիպման կարգավիճակի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպման պայմանները դեռևս ապահովված չեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է ТАСС-ը:
«Գագաթնաժողովը, ցանկացած տեսակի, պահանջում է խորը նախապատրաստություն և բոլոր ասպեկտների ուշադիր քննարկում: Այսօրվա դրությամբ այս հանդիպումը կազմակերպելու ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ պայմանը չի կատարվել»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ ռուսական և ամերիկյան կողմերը մշտական կապի մեջ են, մասնավորապես՝ անվտանգության հարցերով։

