Արդեն գիտեմ մի քանի մարդու, ով լուրջ ֆինանսական կորուստ է ունեցել սրա հետեւանքով. զգուշացրեք ծանոթներին. Սամվել Մարտիրոսյան
Սավմել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես լրջորեն սխալվեցի, մտածելով, թե էս հարձակումը հաղթահարեցինք։ Նոր ուժով մարդկանց վրա հարձակվում են։ Արդեն շատ տարբեր – բիզնեսի ոլորտից, բժիշկներ, երաժիշտներ։ Շատ լավ պատրաստված են, գիտեն, ով ով ա, ում հետ կապեր ունի, ոնց մարդու վրա հոգեբանորեն ազդել։ Արդեն գիտեմ մի քանի մարդու, ով լուրջ ֆինանսական կորուստ է ունեցել սրա հետեւանքով։ Զգուշացրեք ծանոթներին.
Իսկ հիմա բուն թեման, կրկնեմ գրառումս.
Զգուշացում թիրախային հարձակումների մասին։ Նկարագրեմ սցենարը.
1. Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապնվում է ձեզ հետ ձեզ մոտիկ մարդու կրկնօրինակը։ Մարդ, ում վստահում եք։ Ու լավ նախապատրաստված է։ Ասում է, որ ԱԱԾն հայտնաբերել է լուրջ խնդիր։ Բայց հետն էլ ձեր ծանոթը բարեխոսել է։ Որ պարզապես պետք է համագործակցել։ Ու կկապնվի էս անունով ԱԱԾ աշխատակից։
2. Զանգում է կեղծ աշխատակիցը։ Խոսում է ռուսերեն։ Թե բա, Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչու եք ռուսերեն խոսում, թե բա սա համատեղ Ադրբեջանի հետ գործողություն է, ու նյութերը պետք է օգտագործվեն էնտեղից դատարանում էլ։
3. Հետո ԿԲն են խառնում, թե բա պետք ա ձեր գումարները բանկից կանխիկացնել, ու ուղարկել նոր հաշվի, որ էն վատ գումարի հետ չխառնվի, նման բաներ։
Դե, ինչպես հասկանում եք, գումարը գնալու ա, կորի
Հետաքրքիր փաստեր.
1. Իմ իմացած դեպքերում թիրախավորվել են քաղհասարակության եւ մամուլի ներկայացուցիչները։ Բայց, հնարավոր է’ ավելի լայն թիրախավորում լինի
2. Շատ լավ նախապատրաստվում են, զննում են մարդկանց կապերը

