Պեսկովը նախկին ԽՍՀՄ որոշ երկրների «մեղադրել է» հանուն այսրոպեական պոպուլիստական նպատակների՝ պատմական ընդհանրությունից հեռու մնալու համար

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մի շարք նախկին խորհրդային պետություններ փորձում են հանուն այսրոպեական նպատակների հակադրվել սեփական ժողովուրդների պատմական արմատներին. հաղորդում է РИА Новости-ն։

«Մենք գիտենք, որ կան մի շարք պետություններ, որոնք փորձում են հեռու մնալ այդ պատմական ընդհանրությունից, որոնք փորձում են հակադրվել սեփական ժողովուրդների պատմական արմատներին՝ հանուն այսրոպեական պոպուլիստական ​​նպատակների և խնդիրների, որոնք ավաղ, միշտ չէ, որ ծառայում են տվյալ ժողովուրդների ազգային շահերին»,- լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031