Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է
Սոցիալական հարթակներում տարածվում են «Երևանի քաղաքապետարան տրանսպորտ» և «Հասարակական տրանսպորտը Երևանում» վերնագրով կեղծ էջեր, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ միջոցներ են ձեռնարկվում կեղծ էջերի բլոկավորումն ապահովելու համար
Քաղաքապետարանից նաև հիշեցնում են, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով, transport.yerevan.am կայքի միջոցով, Telcell տերմինալների միջոցով, Telcell սպասարկման կետերում:

