
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը հստակ ազդանշան է բոլորի համար. Կայա Կալլաս

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը հստակ ազդանշան է բոլորի համար, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչԿայա Կալլասը:
«Առաջին ազդանշանն Ուկրաինայի համար է, որ մենք աջակցում ենք նրանց, երկրորդը՝ Ռուսաստանի համար է, որ նրանք երկար չեն դիմանա մեզ, և Երրորդը՝ Ամերիկայի համար է, որպեսզի ցույց տանք մեր շատ կարևոր քայլերը», – Բրյուսելի գագաթնաժողովից առաջ ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։