ՄԻՊ-ի հանձնարարությամբ Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարը «Արթիկ» ՔԿՀ-ում առանձնազրույց է ունեցել Ռուբեն Մխիթարյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 23-ին ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այց է իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել փաստաբան Ռուբեն Մխիթարյանի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման:

Փաստաբանի իրավունքների պաշտպանության հարցը գտնվում է Պաշտպանի ուշադրության ներքո։ Իրականացված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

Տեսանյութեր

Լրահոս