Բաժիններ՝

Դատարանը արգելել է Թրամփին Ազգային գվարդիա տեղակայել Չիկագոյում

Իլինոյսի հյուսիսային շրջանի դատավոր Էյփրիլ Փերին անորոշ ժամանակով արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներգրավել Ազգային գվարդիան՝ Չիկագոյի անկարգությունների դեմ պայքարում։ Այս մասին ասված է դաշնային դատարանի որոշման մեջ։

Փերին փոփոխել է իր նախորդ որոշումը, ըստ որի պետք էր երկու շաբաթով արգելել զորքերի տեղակայումը: Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է նմանատիպ որոշումները բողոքարկել ԱՄՆ Գերագույն դատարանում: Երկրի տարբեր դատարաններ արդեն արգելափակել են ԱՄՆ ղեկավարի համապատասխան որոշումը՝ Ազգային գվարդիայի մարտիկներին դեմոկրատական նահանգներ ուղարկելու վերաբերյալ։

Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ Հյուսիսային հրամանատարությունը հայտնել է, որ ԱՄՆ դաշնային իշխանությունները մոտ 500 Ազգային գվարդիայի զինծառայող են ներգրավել Իլինոյս նահանգում՝ իրավապահ մարմինների գործունեությունը ապահովելու համար և նրանց ուղարկել են Չիկագո։

Թրամփը բազմիցս քննադատել է Իլինոյսի նահանգապետին՝ նահանգի խոշորագույն քաղաքում անվտանգությունն ապահովելու անկարողության համար։ Ամերիկացի առաջնորդի կարծիքով՝ սարսափելի հանցագործությունների պատճառով Չիկագոն վերածվել է «դժոխային անցքի»։ Մինչդեռ, ՀԴԲ-ի տվյալներով, փաստացիորեն Չիկագոյում բռնի հանցագործությունների մակարդակը 2024 թվականին նվազել է 11%-ով՝ համեմատած 2023 թվականի հետ և գրեթե կրկնակի անգամ՝ մինչև COVID-19 համավարակը գրանցված ցուցանիշների համեմատ։ Իլինոյսի նահանգապետ Ջեյ Ռոբերտ Պրիցկերը հայտարարել էր, որ Թրամփն իրեն բռնապետ է երևակայում և պատերազմով է սպառնում ամերիկյան քաղաքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս