
Թրամփի կողմից Բուդապեշտի գագաթնաժողովի չեղարկում, Միացյալ Նահանգների կողմից մեր երկրի դեմ նոր պատժամիջոցներ, էլ ի՞նչ. Մեդվեդև

+Թրամփի կողմից Բուդապեշտի գագաթնաժողովի չեղարկումը, Միացյալ Նահանգների կողմից մեր երկրի դեմ նոր պատժամիջոցներ։ Ի՞նչ էլի` կլինե՞ն նոր զենքեր՝ բացի հայտնի «Տոմահավկ»-ներից, այսպես է մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ԱՄՆ-ի և ԵՄ-ի վարքագիծը Telegram հարթակում:
«Եթե բազմաթիվ մեկնաբաններից որևէ մեկը դեռ պատրանքներ ունի, ահաˊ: Միացյալ Նահանգները մեր հակառակորդն է, և նրանց խոսուն «խաղաղարարն» այժմ լիովին սկսել է պատերազմել Ռուսաստանի դեմ։ Այո, նա դեռ միշտ չէ, որ ակտիվորեն կռվում է Բանդերայի Կիևի կողմից, բայց սա հիմա նրա հակամարտությունն է, ոչ թե ծերունի Բայդենի։ Նրանք, իհարկե, կասեն, որ նա այլ կերպ չէր կարող, նրան ճնշել են Կոնգրեսից և այլն։ Սա չի փոխում գլխավոր կետը. կայացված որոշումները պատերազմական գործողություններ են Ռուսաստանի դեմ։ Եվ հիմա Թրամփը լիովին դաշնակցել է խելագար Եվրոպայի հետ», – ասել է Մեդվեդևը։
«Սակայն Թրամփի ճոճանակի այս վերջին շարժումն ունի մեկ ակնհայտ առավելություն. այն թույլ է տալիս հարվածել Բանդերայի բոլոր թաքստոցներին բազմազան զենքերով՝ առանց հաշվի առնելու ավելորդ բանակցությունները։ Եվ հաղթանակի հասնել հենց այնտեղ, որտեղ դա հնարավոր է։ Հողի վրա, այլ ոչ թե սեղանի հետևում։ Թշնամիներին ոչնչացնելը, այլ ոչ թե անիմաստ «գործարքներ» կնքելը», – հավելել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը: