Բաժիններ՝

Ռուսաստանի գավաթ․ «Ռոստովը» հաղթեց «Նիժնի Նովգորոդին», Բայրամյանը՝ գոլի հեղինակ

Ռուսաստանի գավաթի խաղարկության ՌՊԼ-ի ուղու լիգայի փուլի 6-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Նիժնի Նովգորոդի» նկատմամբ (4:1)։

Տանտերերի կազմում գոլով աչքի ընկավ նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը խաղադաշտում անցկացրեց 84 րոպե։

Լիգայի փուլի ավարտից հետո «Ռոստովը» C խմբում զբաղեցրեց երրորդ տեղը՝ 7 միավորով, և կշարունակի պայքարը Ռեգիոնալ ուղու փլեյ-օֆֆ փուլում։ «Նիժնի Նովգորոդը» վաստակեց 3 միավոր՝ զբաղեցնելով 4-րդ տեղը և դուրս մնալով մրցաշարից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս