
ԱՀԿ-ն Գազայում հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ տարհանում է իրականացրել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ կարողացել է ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տարհանում իրականացնել։
Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։
«ԱՀԿ-ն հրադադարի սկսվելուց ի վեր առաջին անգամ Գազայի հատվածից կրիտիկական վիճակում գտնվող 41 հիվանդի և 145 ուղեկցող անձի բժշկական տարհանում է իրականացրել», – գրել է Գեբրեյեսուսը։
Նա հայտնել է, որ մոտ 15,000 հիվանդ դեռևս սպասում է Գազայի հատվածից դուրս բժշկական օգնություն ստանալու հաստատմանը։
«Մենք շարունակում ենք կոչ անել երկրներին իրենց համերաշությունը ցուցաբերել և բացել բոլոր ճանապարհները բժշկական տարհանումներն արագացնելու համար»,- գրել է նա։