
«Ծափ տվեք, արա՛»

Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մաջնուն Մամմադով (Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար)․ «Ազատագրված տարածքները (Լեռնային Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը = Արցախը) ապագայում մեծամասամբ կփակեն մեր պարենային անվտանգության բացերը՝ լուծելով ջրի սակավության, հացահատկի ներքին արտադրության […] խնդիրը։ Կբարձրացնեն Ադրբեջանի պարենային ինքնաբավությունը»։
Փետրվար, 2024թ․
Իլհամ Ալիև․ «Ես […] պետք է նշեմ, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստանի նկատմամբ բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գործում էին օկուպացիայի ժամանակներից։ Առաջին նման տարանցիկ բեռը Ղազախստանից Հայաստան ուղարկված հացահատիկի փոխադրումն է»։
Հոկտեմբեր, 2025թ․
Գևորդ Պապոյան․ «Լավ, որ այսքանը ասվեց, սա էլ ասեմ. Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Խաղաղությունը հաստատված է»։
Հոկտեմբեր, 2025թ․
Նիկոլ Փաշինյան․ «Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»:
Դեկտեմբեր, 2024 թ․
«Ծափ տվեք, արա՛» © Ալեն Սիմոնյան
Հասկացողը՝ կհասկանա»։