
Նա քանդելու է, քանդելու է ամեն ինչ, որպեսզի իշխի, որովհետև նա կարող է իշխել, երբ ներսում ատելություն և քաոս է … Տարոն Սիմոնյան

Տարոն Սիմոնյանը գրում է. «Մարդ, ով բարոյականության, սրբությունների ուրացումից ու նույնիսկ հայենիքի կորստից միայն զորեղացած է իրեն զգում, իսկ երբ դրանցից ինչ-որ մի մասի դիմաց էլ մուրացիկի փայ է նետվում դեմը, իրեն հաջողակ «առևտրական» է ներկայցնում, դուք այդ տեսակ մարդուց ի՞նչ եք ակնկալում …
Նա քանդելու է, քանդելու է ամեն ինչ, որպեսզի իշխի, որովհետև նա կարող է իշխել, երբ ներսում ատելություն և քաոս է … Եվ ամեն անգամ մի նոր բան քանդելուց մեղավոր է կարգելու սարքողներին:
Մեկ է՝ ծափ տվող միշտ կլինի, որովհետև ատելությունը մարդկանց մեջ միշտ էլ կգերակայի, եթե դրանից ավելի մեծ հաճախականությամբ սեր ու ողջախոհություն չտարածվի։
Իրականում նա հետևանք է այն միջավայրի, որ սերմանվել և կառուցվել է տասնամյակներով: Գիտակցելով դա՝ ինքն էլ պիտի վառ պահի այդ միջավայրի հեղինակների էգոն, որ շարունակեն սնուցել իրեն և իր իշխանությունը …
Իսկ դուք շարունակելու եք զարմանալ ու զայրանալ, որ փաստաբան, բարերար ու հոգևորական է ձերբակալում, դատարան է շրջափակում, իրավապահ համակարգ է հեղինակազրկում, եկեղեցի է քանդում, ատելություն է տարածում հայերի միջև, թշնամու հեգնանքը ու ամբարտավարությունը , հայ մարդկանց խոշտանգելը, հայկական սրբավայրերը պղծելը, Արցախում ցեղասպանություն իրականացնելը խաղաղության և երջանկության նախերգանք է հռչակում, Արարատն է պոկում խորհրդանիշներից, ինքն իրեն սրբադասում է, պատրաստվում է նոր կտակարան գրել, և այդկերպ կազմաքանդում է ոչ միայն պետականությունն, այլ ավելի խորքային համակարգ՝ հայ հանրությունը և ազգային ինքնությունը, որ իրենից հետո ոչինչ չմնա …
Այս հերթական աղետի դեմն առնելու և հանրային մոլորության մշուշը ցրելու միակ ճանապարհը գիտելիքի ու առաքինության տարածումն է՝ զուգահեռված տարրական դաստիարակությամբ ․․․ որովհետև այլ տարբերակ չկա ․․․»։